ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ հիասթափված» է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ «Ես շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից։ Բայց գիտեք, նրանք պարտվում են, նրանք շաբաթական սպանում են 5000 մարդ, իսկ ևս 5000-7000 մարդ մահանում է»,- ասել է Թրամփը։ Նրա հավաստմամբ՝ ԱՄՆ-ը իջեցնում է նավթի գները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պատերազմը «ավտոմատ» կերպով դադարեցնելու նպատակով։               
 

Խաղաղություն վաճառել՝ պատերազմի գնով

Խաղաղություն վաճառել՝ պատերազմի գնով
22.09.2025 | 13:30

Եթե մի պետության անվանումը սկսվում է Ա տառով, ուրեմն էական չի, դա Արմենիա է, թե ԱլբԵնիա, Թրամփն էդտեղ խաղաղություն է հաստատել, և վերջ: Եթե պետության անվանումի մեջ կա Ջ տառը, ուրեմն Թրամփը հաստատ նրա ու Ա տառով սկսվող պետության մեջ խաղաղություն է հաստատել: ու կապ չունի՝ դա ԱբերբեյՋան է, թե ԿամբոՋա:

Թրամփի համար կարևոր է մի բան. ինքն ամեն օր մի «գառաժում» պետք է «խաղաղություն» հաստատի: Ավելին՝ կարևոր էլ չէ, թե այդ «գառաժում» կռիվ կա, չկա, գիտե՞ն Թրամփի մասին կամ գիտե՞ն, որ իրենց «գառաժում» արդեն խաղաղություն է, զգո՞ւմ են այդ խաղաղությունը, թե՞ ոչ:

Բայց դրա հակառակ երևույթն էլ կա. կան «գառաժներ», որտեղ ամեն օր պատերազմ է, բայց պարտավոր են երախտագիտություն հայտնել Թրամփին, որ իրենց «գառաժում» արդեն «խաղաղություն» է հաստատել:

Հայաստանը տիպիկ այդպիսի «գառաժ» է, որտեղ Թրամփի անունը պետք է զուտ նրա համար, որ ընտրություններից առաջ «խաղաղություն» վաճառես՝ պատերազմի գնով:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 180

Մեկնաբանություններ